Սպորտ
17:20 31/03/2020

Հայտնի է, թե երբ կանցկացվեն հետաձգված պարալիմպիկ խաղերը

Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշումով պարալիմպիկ խաղերը կանցկացվեն 2021թ․ օգոստոսի 24 –ից սեպտեմբերի 5 –ը։

Այդ հանգամանքը ողջունել է միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Էնդրյու Պարսոնսը։ Դա վստահություն կտա մարզիկներին և կոգևորի շահագրգիռ կողմերին։

«Հաջորդ տարի կայանալիք պարալիմպիկ խաղերը կմիավորեն մարդկությանը և կհանդիսանան սպորտի համաշխարհային հաճելի տոնակատարություն։ Պետք է միավորվենք, հնարավորինս արագ հաղթահարենք ստեղծված ծայրահեղ վիճակը, որպեսզի ապրենք լիարժեք կյանքով» – ասել է նա։

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ