fbpx
Աշխարհ

Հայտնի է, թե երբ կհիմնվի Դավութօղլուի նոր կուսակցությունը

Թուրքիայի խորհրդարանի Քոնյայից ընտրված նախկին պատգամավոր, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ Օմեր Ունալը, ԱԶԿ-ի շարքերը լքելուց հետո հայտարարել է, թե երբ է հիմնվելու նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի նոր կուսակցությունը:

Միջանկյալ նշենք, որ իշխող կուսակցությունը մինչ այդ լքել էին Թուրքիայի նախկին արտգործնախարարներից Ալի Բաբաջանը, նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ավելի վաղ քաղաքական կուլիսներում խոսակցություններ էին շրջանառվում, որ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը և Ալի Բաբաջանը իրենց կուսակցությունը կհիմնեն դեկտեմբերին, իսկ Ահմեթ Դավութօղլուն` նոյեմբերին:

Ունալը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ Դավութօղլուն իր կուսակցությունը հիմնելու է նոյեմբերին:

«Թուրքիայի տարբեր քաղաքներից, մասնավորապես Քոնիայից շատերը կան, որ ասում են. «ցանկանում ենք ձեզ հետ միասին ճանապարհ անցնել»: Մենք պատրաստ ենք բոլորի հետ ճանապարհ անցնել` առանց գաղափարական տարանջատումների… Կարող ենք ասել, որ նոր կուսակցության ծրագիրը կհայտարարվի նոյեմբերի ամսվա ընթացքում»,-ասել է նախկին ԱԶԿ-ական գործիչը:

Գրում է Ermenihaber-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ