fbpx
Սպորտ

Հայտնի է, թե երբ կսկսեն մարզումները ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները

ՀՀ Պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-ից:

Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ Բարձրագույն խմբի և Առաջին խմբի ակումբներին կտրամադրվեն թեստեր, որոնց միջոցով ակումբները ֆուտբոլիստներին և անձնակազմին պետք է թեստավորեն մինչ մարզումների սկիզբը։

Ըստ աղբյուրի՝ յուրաքանչյուր ակումբի կազմում մարզմանը միաժամանակ կարող է մասնակցել ոչ ավել, քան 20 անձ։

Նշվում է նաև, որ մեկ շաբաթ անց ՀՖՖ-ն կքննարկի Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների, ինչպես նաև VBET գավաթի խաղարկության վերսկսման հարցը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ