fbpx
Սպորտ

17:45 13/8/2019

Հայտնի է, թե երբ կվերադառնա Նետոն

Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Նետոն վիրահատության է ենթարկվել այսօր։ Այս մասին հաղորդում է «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը:

Նետոյի դաստակի վիրահատությունը հաջող է անցել և դարպասապահը կկարողանա շարք վերադառնալ 6-8 շաբաթ անց:

Հիշեցնենք, որ Նետոն վնասվածք էր ստացել օգոստոսի 11-ին կայացած «Նապոլի»-ի հետ ընկերական խաղին նախորդած մարզման ժամանակ:

Նետոն «Բարսելոնա» է տեղափոխվել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ «Վալենսիա»-ից:

Վերեվ