Աշխարհ

Հայտնի է, թե երբ կընտրվի Ճապոնիայի նոր վարչապետը

Ինչպես հայտնի էր դարձել՝ Ճապոնիայի Սինձո Աբեն հրաժարական է տալու՝ առողջական խնդիրների պատճառով։


Kyodo-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը նոր վարչապետին կընտրի սեպտեմբերի կեսերին։ Ի դեպ, Աբեն չի հայտնել, թե ով է հաջորդելու իրեն։

Նշվում է, որ որպես վարչապետի թեկնածու են դիտարկվում Ճապոնիայի ՊՆ նախկին ղեկավար Սիգերու Իսիբան, ԱԳ նախկին նախարար Ֆումիո Կիսիդան, նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան և ՊՆ ներկայիս ղեկավար Տարո Կոնոն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ