Սպորտ

Հայտնի է, թե ինչու է Պերեսը ժամանակին հրաժարվել Դավիդ Սիլվայի տրանսֆերից․ The Sun

2010 թվականին Մադրիդի «Ռեալ»-ն ակտիվորեն հետաքրքրվում էր Դավիդ Սիլվայի ծառայույթուններով։ Սակայն ոչ սովորական պատճառով «արքայական» ակումբը հրաժարվեց պայմանագիր առաջարկել նրան: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Ինչպես փոխանցում է աղբյուրը, «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պայմանավորվել էր հակառակ կողմի հետ ու ցանկանում էր «Վալենսիա»-ի ֆուտբոլիստին տեսնել «արքայական» ակումբի հանդերձարանում հենց «Վալենսիա»-ի հետ խաղից հետո։ Սակայն, երբ նա իմացավ, որ իսպանացին ալկոհոլի հակում ունի ու սիրում է երեկույթների մասնակցել, հրաժարվեց գործարքից:

Հիշեցնենք, որ Սիլվան «Վալենսիա»-ից տեղափոխվել էր «Մանչեսթեր Սիթի» 2010 թվականին ու մինչև այսօր հանդես է գալիս այնտեղ: Գործարքի արժեքը կազմել էր 28,5 մլն եվրո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ