fbpx
Աշխարհ

Հայտնի է, թե ով է մարմնավորելու արքայադուստր Դիանային “The crown” սերիալում

Netflix-ի «The Crown»/«Թագը» սերիալի հեղինակներն արդեն գտել են այն դերասանուհուն, որը, ըստ իրենց, սերիալի 4-րդ եթերաշրջանում կկարողանա ներկայանալ արքայադուստր Դիանայի դերում:

Այդ դերում սերիալի ստեղծագործական կազմը տեսնում է երիտասարդ դերասանուհի Էմմա Քորինին.

«Նա շատ տաղանդավոր է, փայլուն: Քասթինգի հենց առաջին վայրկյանից Էմմային հաջողվեց հասնել մեր սրտերին: Նրա մեջ մեկտեղված են արքայադուստր Դիանայի անմեղությունն ու գեղեցկությունը: Նա կկարողանա ներկայացնել մի կնոջ, որը աննկատ աղջնակից կարողացավ դառնալ իր սերնդի ամենահեղինակավոր կինը»:

Դերասանուհին իր ինստագրամյան էջում գրում է, որ շատ ուրախ և հպարտ է այս մեծ ընտանիքին միանալու համար, և, որ նախքան սերիալում դեր ստանալն էլ «The Crown»-ի երկրպագու է եղել:

Սերիալի 4-րդ եթերաշրջանի նկարահանումները կսկվեն տարվա վերջին, իսկ 3-րդ եթերաշրջանի պրեմիերան կկայանա մինչև 2019 թ.-ի վերջը: Սերիալի ստեղծագործական թիմը դեռևս չի նշում պրեմիերաների ամսաթվերը:

Հայտնի է նաև, որ դերասանական կազմն էլ է փոփոխությունների ենթարկվելու: «The Crown»-ի հեղինակները ամեն երկու տարին փոխում են դերասանական կազմը, քանի որ պերսոնաժները մեծանում են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ