fbpx
Սպորտ

Հայտնի է, թե որ համարի ներքո է հանդես գալու Մագուայերը ՄՅՈւ-ում

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Հարի Մագուայերը կողմնորոշվել է խաղահամարի ընտրության հարցում: Նա հանդես կգա «5» համարի ներքո: Այս մասին հայտնել են ակումբի մամուլի ծառայությունից:

Այս խաղահամարով ֆուտբոլիստը հանդես է եկել «Հալ Սիթիում» և «Շեֆիլդ Յունայթեդում», իսկ «Լեսթեր Սիթիում» ստիպված է եղել ընտրել «15» համարը, քանի որ «5» համարը պատկանել է Ուես Մորգանին: Անգլիայի հավաքականում նույնպես ֆուտբոլիստը խաղում է «6» համարով:

Հիշեցնենք, որ Հարի Մագուայերը «Լեսթերից» ՄՅՈւ է տեղափոխվել 87 մլն եվրոյի դիմաց և դարձել է ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ