Ժամանց
19:00 23/12/2019

Հայտնի է, թե որոնք են աշխարհում ամենասիրելի տեսարժան վայրերը

Հայտարարվել են 2019 թվականին աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող տեսարժան վայրերը: Դրանք որոշվել են այդ վայրեր այցելելու համար տոմսերի ամրագրման վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքներով: Այս մասին հաղորդում է Trip Advisor-ը:

Երկրորդ տարին անընդմեջ ցուցակի առաջատարը դառնում է Հռոմի Կոլիզեյը: Լուվրը երկրորդ տեղում է, Վատիկանի թանգարանը՝ երրորդում: Չորրորդ հորիզոնականն զբաղեցրել է Ազատության արձանը Նյու Յորքում: Տեսարժան վայրերի հնգյակը եզրափակում է Փարիզի Էյֆելյան աշտարակը:

Տասնյակում տեղ են գտել նաև Սուրբ ընտանիքի տաճարը Բարսելոնայում, Ֆրանսիական թաղամասը Նոր Օռլեանում (ԱՄՆ), Աննա Ֆրանկի տունն Ամստերդամում, Skydeck Chicago դիտահարթակը Արևմտյան կիսագնդի ամենաբարձր շենքում՝ ԱՄՆ-ի Willis Tower-ում, և Վենետիկի Սան Մարկոյի հրապարակը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ