ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերն Instagram-ի իր միկրոբլոգում հաղորդել է, որ բաց կթողնի 2 շաբաթ:
25-ամյա գերմանացին վնասել է ծնկատակի ջիլը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Մանչեսթեր Յունայթեդի» (1:3) դեմ կայացած պատասխան խաղի ժամանակ:
«Վնասվածքի պատճառով բաց կթողնեմ երկու շաբաթ: Չնայած, Չեմպիոնների լիգայից դուրս մնալն ավելի հիասթափեցնող է:
Առա՛ջ, ՊՍԺ»,- գրել է գերմանացի ֆուտբոլիստը:
Հաղորդում է armsport.am-ը։
