fbpx
Հասարակություն

Հայտնի է Վանի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագի մասնակիցների թիվը

Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ հայկական եկեղեցում մատուցված պատարագի վերաբերյալ հայտարարություններով է հանդես եկել մշակույթի ու զբոսաշրջության Վանի նահանգային վարչության պետ Մուզաֆֆեր Աքթուղը:

Աքթուղը նշել է, որ 7-րդ անգամ Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցած պատարագին պատմական հայկական Աղթամար կղզի է այցելել 2480 զբոսաշրջիկ: Պատարագից հետո Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն անձամբ իր գոհունակությունն է հայտնել իրենց:

Աքթուղը նաև արձանագրել է, որ կղզու նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի աճում է: Նա տվյալներ է ներկայացրել նախորդ և այս տարվա այցելուների թվի վերաբերյալ:

Ըստ այդմ` նախորդ տարի Աղթամար կղզի է այցելել շուրջ 157 հազար տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկ, իսկ այս տարվա 9 ամսվա ընթացքում կղզի այցելողների թիվը հասել է 170 հազարի:

Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ