Գիտություն

Հայտնի է, թե որ երգն է ամենավտանգավորը մեքենա վարելու ընթացքում

Հարավկորեական տեխնոլոգիական համալսարանի գիտնականներն ուսումնասիրություն են կատարել ու պարզել, որ մեքենայում հնչող երաժշտությունը նույնպես կարող է ավտովթարի պատճառ դառնալ: Այս մասին հայտնում է NMF-ը:

Հաղորդվում է, որ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այն դեպքում, երբ վարորդը մեքենայի ղեկին ծանր ռոք կամ նման այլ երաժշտություն է լսում՝ մեծ հավանականություն կա, որ կարող է վթարվել: Մինչդեռ ավելի ցածր ձայնով ու հանդարտ երաժշտությունը հնարավորություն է տալիս մեքենան վարելի հավասարակշռված վիճակում, խնայել նյարդերն ու, մեծ հավանականությամբ, խուսափել տհաճ պատահարներից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ գիտնականների կողմից կատարված հատուկ ուսումնասիրությունների ընթացքում ընտրվել է 96 երգ: Ուսումնասիրվել են դրանց առանձնահատկությունները, ռիթմը, ագրեսիվությունը, երգչի ձայնն և այլն:

Հետազոտության ժամանակ կամավորները ընտրված երաժշտությունների ներքո մեքենա են վարել հատուկ ճանապարհի վրա: Պարզվել է, որ րոպեում 120 հարված ունեցող երգերի դեպքում վարորդները ցանկանում են բարձրացնել երաժշտության ձայնն ու ավելի արագ վարել մեքենան: Հենց այդ ուսումնասիրության ժամանակ էլ պարզվել է ընտրված երգերից՝ վարելու ընթացքում ամենավտանգավորը. American Idol խմբի Green Day երգը: Այս երգն, ի տարբերություն միջին վտանգավորություն ունեցողների, րոպեում 189 հարված ունի:

Ցուցակում ընդգրկվել են երգեր՝ Miley Cyrus-ի, The Killers-ի, The Chainsmokers-ի ու Bruce Springsteen-ի երգեր:

Հատկանշական է, որ վարելու ընթացքում ամենաանվտանգը համարվել է Led Zeppelin-ը և Red Hot Chili Peppers-ը: Սրանց հաջորդում են երգեր՝ Drake-ի, Toto-ի և Khalid-ի երգացանկից:

Աղբյուրը՝ shantnews.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ