Հայտնի է Վրաստանի վարչապետի թեկնածուի անունը

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
vrastan karavarutyun

Ամենադիտվածներ

Քիչ առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում ավարտվեց քաղխորհդի նիստը, որի գլխավոր քննարկման թեման Վրաստանի նոր վարչապետի թեկնածուի ընտրությունն էր: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։

Կուսակցության հիմնադիր և ղեկավար Բիձինա Իվանիշվիլին ներկայացրեց նոր թեկնածուին՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային: Իվանիշվիլիի խոսքով, վրաց հասարակությունը շատ լավ է ճանաչում Գախարիային, և նա կարդարացնի հույսերը:

Գիորգի Գախարիան 2013 թվականից աշխատում էր, որպես բիզնեսօմբուդսման, ապա էկոնոմիկայի նախարար: 2017 թվականի նոյեմբերից Գախարիան նշանակվեց ՆԳ նախարար:

Գիորգի Գախարիան վերջին ամիսների ընթացքում ամենաքննադատված քաղաքական դեմքերից է Վրաստանում: 2019 թվականի հունիսին ակցիան ցրելու պատճառով, որի հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվեցին, հասարակության մի մասն առ այսօր պահանջում է նրա հրաժարականը:

Հիշեցնենք, որ երեկ հրաժարական տվեց շուրջ մեկ տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Մամուկա Բախտաձեն։

Վրաստանի վարչապետի հրաժարական տալու դեպքում, կառավարությունը շարունակում է պարտականությունների իրականացումը մինչև նոր վարչապետի նշանակումը:

Վրաստանի նոր Սահմանադրության համաձայն՝ վարչապետի հրաժարականից կամ լիազորություններից այլ ճանապարհով զրկվելուց հետո 2 շաբաթվա ընթացքում խորհրդարանն իր վստահությունն է հայտնում խորհրդարանի ընտրություններում լավագույն արդյունքն ունեցող քաղաքական կուսակցության կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին։ Այնուհետև առաջադրված թեկնածուն ներկայացնում է կառավարության կազմն ու ծրագիրը։

Վստահություն ստանալու համար հարկավոր է խորհրդարանի ողջ կազմի մեծամասնության աջակցությունը:

Սրա հետ մեկտեղ, եթե խորհրդարանը կառավարության սահմանած ժամկետում վստահություն չի հայտնում, Վրաստանի նախագահը համապատասխան ժամկետի ավարտից ոչ ավելի շուտ քան 2, ոչ ավելի ուշ քան 3 շաբաթ անց, խորհրդարանը ցրում է ու նշանակում արտահերթ ընտրություններ

Ամենաթարմ