fbpx
Սպորտ

Հայտնի է Խաբիբ Նուրմագոմեդովի հաջորդ մրցակցի անունն ու մենամարտի օրը

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը նախնական տվյալներով իր հաջորդ մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 14-ին:

Նուրմագոմեդովի մրցակիցը կլինի ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնը, որը մենամարտի ժամկետի մասին տեղեկությունը հաղորդել է Ինստագրամի իր պաշտոնական էջում:

Թոնի Ֆերգյուսոնը նաև նշել է, որ ամեն ինչ անելու է Խաբիբից չեմպիոնի տիտղոսը խլելու համար:

Ավելի վաղ Ֆերգյուսոնը իր  թվիթերյան էջում տեղադրել է իր մրցակիցների արյունոտ դեմքերը՝ խոստանալով այնտեղ ներառել նաև Խաբիբինը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ