fbpx
Սպորտ

Հայտնի է Խաբիբի առաջիկա մենամարտի անցկացման վայրը

Սանկ Պետերբուրգի «Զենիթ»-ի մարզադաշտում՝ «Գազպրոմ Արենա»-ում հնարավոր է անցկացվի UFC-ի գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հավանական մենամարտը: Այս տեղեկությունը Match TV-ի հետ զրույցում հայտնել է մարզադաշտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լիտվինովը:

«Խաբիբը մեզ մոտ եղել է բիզնես ֆորումի ժամանակ և շատ է ցանկացել մենամարտ անցկացնել «Գազպրոմ Արենայում։ Նման հնարավորությունը լրջորեն քննարկվում է։ Որքան ինձ հայտնի է, արդեն բանակցություններ են ընթանում «Գազպրոմ Արենա»-ում Նուրմագոմեդովի մրցամարտն իսկապես անցկացնելու համար», – ասել է Լիտվինովը:

Հավանաբար Նուրմագոմեդովի հաջորդ մենամարտը տեղի կունենա 2020 թվականի սկզբին: Խաբիբի հնարավոր մրցակիցներից է համարվում ամերիկացի մարտիկ Թոնի Ֆերգյուսոնը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ