fbpx
Ժամանց

Հայտնի է զբոսաշրջիկների համար ամենաթանկ երկիրը Եվրոպայում

Ապրանքների գները Եվրոպայով մեկ աճել են 2018 թվականի ընթացքում։ Սակայն երկրներից մեկը ռեկորդային ցուցանիշներ է արձանագրել այդ հարցում ու դարձել է զբոսաշրջիկների համար ամենաթանկ երկիրը։ Եվ այդ երկիրը Իսլանդիան է։

2018 թվականի ընթացքում այդ երկրում 56 տոկոսով աճել են ապրանքների գները։ Դա մի քանի պատճառ ունի, և առաջինը կտրվածությունն է եվրոպական աշխարհամասից։ Տարածված շատ ապրանքներ, ինչպիսիք են հավկիթն ու կաթը, երկիրը ստիպված է ներմուծել։ Իսկ հեռավոր աշխարհագրական դիրքի պատճառով այդ ապրանքների տեղափոխումն ավելի թանկ է նստում։ Բարձր է նաև ալկոհոլային հարկը։

Ռեստորանում պանրով պիցան այստեղ կարժենա մոտ 17 եվրո, մեկ բաժակ գինին՝ 10 եվրո, մեկ պինտա (0,56 լիտր) գարեջուրը կարժենա ամբողջ 7 եվրո։ Իրենք՝ իսլանդացիները, այս գները չեն նկատում, քանի որ միջին ամսական աշխատավարձը այնտեղ 4450 եվրո է, բայց զբոսաշրջիկների համար այդ գները բավական բարձր են։

Չնայած այս ամենին՝ 300 հազար բնակիչ ունեցող երկիրը միայն 2018 թվականին ընդունել է 2,3 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ։

Իսլանդիայից հետո զբոսաշրջիկների համար ամենաթանկ երկրներն են․

Շվեյցարիան, որտեղ գները աճել են 52 տոկոսով,
Նորվեգիան՝ 48 տոկոս,
Դանիան՝ 38 տոկոս,
Իռլանդիան և Լյուքսեմբուրգը՝ 27 տոկոս։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ