fbpx
Սպորտ
10:05 25/09/2019

Հայտնի են 2021, 2022, 2023 թվականների Չեմպիոնների լիգայի եզրափակիչների անցկացման վայրերը

Չեմպիոնների լիգայի 2021 թվականի եզրափակիչը կայանալու է Ռուսաստանում՝ «Զենիթ»-ի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում: Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Սանկտ Պետերբուրգում գտնվող մարզադաշտը նախատեսված է 68 հազար հանդիսականի համար:

Նաև որոշում է ընդունվել 2022 թվականի եզրափակիչը անցկացնել Գերմանիայում՝ «Ալյանց Արենա» մարզադաշտում, իսկ 2023 թվականի եզրափակիչը Անգլիայի հանրահայտ «Ուեմբլի» մարզադաշտում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ