Հայտնի են ԱԺ փոխնախագահների անունները

Հրապարակող՝

4972EB89-C6F9-4302-894B-BEC196796603_cx0_cy6_cw0_w1023_r1_s

Ամենադիտվածներ

Հայաստանի Ազգային ժողովի այս նստաշրջանի թերևս ամենաինտրիգային հարցը պարզվեց․ Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում ընտրվեց ԲՀԿ խմբակցության կողմից առաջադրված Վահե Էնֆիաջյանը։ Նրա հետ մրցում էր ԼՀԿ-ից առաջադրված Մանե Թանդիլյանը։ Ձայները բաշխվեցին հետևյալ համամասնությամբ (2 բացակա, 3 անվավեր)․

  • Վահե Էնֆիաջյան – 108 կողմ,
  • Մանե Թանդիլյան – 19 կողմ։

Ազգային ժողովի մյուս երկու փոխնախագահների պաշտոններում քվեարկության արդյունքներով «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը։ Նրանց ձայները բաշվեցին հետևյալ կերպ․

  • Ալեն Սիմոնյան – 109 կողմ, 20 դեմ, 1 անվավեր, 2 բացակա
  • Լենա Նազարյան – 124 կողմ, 3 դեմ, 3 անվավեր, 2 բացակա։

Քվեարկության այս արդյունքները քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց խորհրդարանի հաշվիչ հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահն ընտրվել է երեկ՝ ԱԺ նիստի առաջին իսկ ժամերին։ 131 կողմ, 1 անվավեր քվեներով այդ պաշտոնում ընտրվել է «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված Արարատ Միրզոյանը։ Նրան, փաստորեն, աջակցել են ԱԺ անցած բոլոր ուժերը։

Գրում է shantnews-ը։


Ամենաթարմ