fbpx
Սպորտ

Հայտնի են Ամերիկայի բաց առաջնության կիսաեզրակչի վերջին մասնակիցների անունները

Նյու Յորքում շարունակվում է Ամերիկայի բաց առաջնությունը։ Կիսաեզրափակչի վերջին մասնակիցների անունները արդեն հայտնի են դարձել:

Տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչի մյուս երկու մասնակիցներն են իտալացի Մատեո Բերետինին և աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը։ 33-ամյա իսպանացին քառորդ եզրափակչում 3 սեթում առավելության հասավ արգենտինացի Դիեգո Շվարցմանի նկատմամբ 6-2, 7-5, 6-4 հաշվով։ Բերետինին հինգ սեթում աներևակայելի խաղում կոտրեց ֆրանսիացի Գաել Մոնֆիսի դիմադրությունը՝ հաղթելով 3-6, 6-3, 6-2, 3-6, 7-6(5) հաշվով։ Կիսաեզրափակչում Նադալն ու Բերետինին կմրցեն միմյանց դեմ։

Ավելի վաղ կիսաեզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև Դանիլ Մեդվեդևը և Գրիգոր Դիմիտրովը։

Կանանց մենախաղում կիսաեզրափակիչ են դուրս եկել Բելինդա Բենչիրը և Բիանկա Անդրեեսկուն։ Բենչիչը երկու սեթում հաղթեց Դոննա Վեկիչին 7-6(3), 6-3 հաշվով։ Անդրեեսկուն էլ իր հերթին առավելության հասավ Էլիս Մերտենսի նկատմամբ 3-6, 6-2, 6-3 հաշվով։

Նշենք, որ կիսաեզրափակչի մյուս երկու մասնակիցները Սերենա Ուիլյամսը և Էլինա Սվիտոլինան են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ