fbpx
Սպորտ
06:00 04/02/2020

Հայտնի են առաջիկա Էլ Կլասիկոյի օրն ու ժամը

Լա լիգան հրապարակել է առաջիկա Էլ կլասիկոյի օրն ու ժամը։ Հանդիպումը տեղի է ունենալու Իսպանիայի Պրիմերայի 26-րդ տուրի շրջանակում։

Ինչպես և հաղորդվել էր, «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի միջև «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայանալիք հանդիպումը անցկացվելու է մարտի 1-ին՝ կիրակի օրը, և մեկնարկելու է Երևանի ժամանակով 23։55-ին։

Առաջին շրջանի խաղում «Կամպ Նոու» մարզադաշտում գրանցվել է ոչ-ոքի՝ 0-0։ Ներկայումս «Ռեալը» երեք միավորով գերազանցում է «Բարսելոնա»-ին մրցաշարային աղյուսակում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ