fbpx
Իրավական

Հայտնի են ԲԴԽ անդամ ընտրված դատավորները

Դատավորների ընդհանուր ժողովը հուլիսի 11-ին ամփոփեց Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թեկնածուների քվեարկության արդյունքները։ Քվեարկության արդյունքներով՝ ԲԴԽ անդամներ են ընտրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ռուբեն Վարդազարյանը և Մեսրոպ Մակյանը։

Ավելի վաղ՝ ժողովի նիստում, ԲԴԽ անդամ դառնալու համար երդվել էր 9 ամիս առաջ գրավոր դիմումով ԲԴԽ անդամ դառնալուց հրաժարված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը։

Վերեվ