fbpx
Աշխարհ

Հայտնի են ԵԽ ղեկավարի թեկնածուները

Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնին հավակնում է չորս թեկնածու՝ Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից և Չեխիայից: Այս մասին նշվում է ԵԽ մամուլի ծառայության՝ հուլիսի 2-ին տարածած հաղորդագրության մեջ:

Թեկնածուների մեջ կա 2 կին՝ գերմանացի Սքա Քելլերը՝ «Կանաչներ-Եվրոպական ազատ դաշինք» խմբակցությունից, և իսպանացի Սիրա Ռեգոն, որը ներկայացնում է «Եվրոպական միացյալ ձախեր/ Հյուսիսի ձախ-կանաչներ» ձախ քաղաքական խումբը, ինչպես նաև երկու տղամարդ. «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք» սոցիալիստական ուղղվածության կուսակցությունների միության ներկայացուցիչ իտալացի Դավիթ Սասոլին ու չեխ Յան Զագրադիլը, որն առաջադրվում է«Եվրոպացի պահպանողականներ և ռեֆորմիստներ» խմբակցությունից:

Մյուս քաղաքական միավորումներից թեկնածուների մասին այս պահին չի հաղորդվում:

Նշենք, որ ԵԽ ղեկավարի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 3-ին գաղտնի քվեարկության միջոցով: Հաղթանակի համար թեկնածուին անհրաժեշտ կլինի ստանալ ձայների բացարձակ մեծամասնություն: Եթե ոչ մեկը չհաղթի առաջին փուլում, նրանք նոր թեկնածուների հետ հավասար կարող են կրկին առաջադրվել երկրորդ և երրորդ փուլերում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ