fbpx
Հասարակություն

Հայտնի են ՀՀ Վարչապետի գավաթ սիրողական խճուղային հեծանվավազքի հաղթողները

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարին 360 հայտ ներկայացրած հեծանվորդներն են։ Կազմ ու պատրաստ սպասում են մեկնարկի ազդարարմանը։ Նրանցից շատերն արդեն երկրորդ անգամ են այս մրցաշարին մասնակցելու, ուժերը չափելու և ունեն իրենք իրենց գերազանցելու ձգտում։ Ահա և այդքան սպասված մեկնարկի պահը։

Հեծանվավազքի մասնակիցները Շողակաթ համայնքի վարչական տարածքից հասնելու են Սևանա լճի թերակղզի՝ հաղթահարելով 40 կմ։

Հանրապետությունում սպորտի ու առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի ու սպորտի քարոզչության ապահովման և հեծանվային սպորտի դերի բարձրացման նպատակով, այսօր՝ մայիսի 28-ին, Գեղարքունիքի մարզում անցկացվել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ