Եզրագծին մոտեցող Կոպա Ամերիկայում արդեն հայտնի են կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները։ Ուշ գիշերը հայտնի դարձան վերջին 2-ը։
1/4-րդ եզրափակչի առաջին հանդիպումն անցկացրին Արգենտինայի ու Էկվադորի հավաքականները։
Արգենտինացիները մի քանի գլուխ ուժեղ գտնվեցին հակառակորդից ու կարողացան հաղթել 3-0 հաշվով։ Վերջին գնդակը հեղինակեց Լիոնել Մեսսին՝ տուգանայինից։
Երկրորդ հանդիպումն արդեն Կոլումբիայի ու Ուրուգվայի միջև էր։
Հիմնական ու լրացուցիչ ժամանակներում գրանցվեց ոչ-ոքի՝ 0-0 արդյունքը։ 11-մետրանոցներում էլ ուժեղ գտնվեցին Կոլումբիացիները։
Այսպիսով՝ Կոպա Ամերիկայի կիսաեզրափակչի զույգերը կազմեցին Բրազիլիան և Պերուն ու Արգենտինան և Կոլումբիան։