fbpx
Սպորտ

Հայտնի են MLS-ի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

Արդեն հայտնի են այն ֆուտբոլիստիների անունները, ովքեր հավակնում են դառնալ Ամերիկայի կանոնավոր առաջնության (MLS) լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնել է MLS-ի պաշտոնական կայքը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ մրցաշարի լավագույն ռմբարկուները հայտնվել են առաջին եռյակում: Նրանք են՝ «Լոս-Անջելեսի» կիսապաշտպան Կառլոս Վելան, «ԼԱ Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը և «Ատլանտա Յունայթեդի» հարձակվող Ջոզեֆ Մարտինեսը: Իսկ հաղթողի անունը պարզ կդառնա առաջիկա շաբաթներին:

Նշենք՝

Զլատան Իբրահիմովիչը MLS-ի այս առաջնությունում մասնակցել է 29 հանդիպման և դարձել 30 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:

Կառլոս Վելան մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 34 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:

Ջոզեֆ Մարտինեսը 27 գոլ ու 3 գոլային փոխանցում է հեղինակել՝ մասնակցելով 29 հանդիպման:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ