2022 թվականին խաղաղության Նոբելյան մրցանակը ստացել են ռուսական Մեմորիալ իրավապաշտպան կազմակերպությունը, որի գործունեությունը ՌԴ-ում արգելվել է, բելառուսական Վյասնա իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Ալես Բելյացկին և ուկրաինական Քաղաքացիական ազատությունների կենտրոն կազմակերպությունը։
«Խաղաղության մրցանակի դափնեկիրները ներկայացնում են քաղաքացիական հասարակությունն իրենց երկրներում։ Երկար տարիներ նրանք պայքարել են իշխանությանը քննադատելու և քաղաքացիների հիմնական իրավունքները պաշտպանելու իրավունքի համար։ Նրանք առանձնահատուկ ջանքեր են գործադրել ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների խախտուների և իշխանությունների չարաշահումների փաստաթղթավորման համար», – նշված է հանձնաժողովի որոշման մեջ։