fbpx
Իրավական

Հայտնի են Կինդեր շոկոլադի լաբորատոր փորձաքննության արդյունքները

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ հայտնի են «Կինդեր» շոկոլադի լաբորատոր փորձաքննության արդյունքները։

««Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակներից վերցված նմուշներում մանրէաբանական ցուցանիշներով որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել. այսպիսին են լաբորատոր փորձաքննության արդյունքները:

Տեսչական մարմնի կողմից «Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակների իրացման կասեցումը վերացվել է», – ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նկատի ունենալով Եվրոպական մի շարք երկրներում «Կինդեր» շոկոլադներից արձանագրված սալմոնելայով վարակվելու դեպքերի մասին տեղեկատվությունը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ էր սկսել այդ ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի նկատմամբ։ Արդյունքում՝ «Կինդեր» շոկոլադներ ներկրող երկու կազմակերպություններում առկա խմբաքանակներից վերցվել էին նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ