fbpx
Սպորտ

Հայտնի են ՉԼ-ի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ կոչման հավակնորդները

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ավարտվեց ՉԼ-ի խմբային փուլի առաջին տուրը: ՈւԵՖԱ-ն արդեն հայտնել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կարող են արժանանալ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ կոչմանը:

Այդ ֆուտբոլիտսներն են.

«Ռեդ Բուլի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, ով հեթ-տրիկ ձևակերպեց «Գենկի» հետ խաղում (6:2):

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, ով 4 սեյվ կատարեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում (0-0):

ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան, ով դուբլի հեղինակ դարձավ «Ռեալի» հետ խաղում (3-0):

Զագրեբի «Դինամոյի» կիսապաշտպան Միսլավ Օրիշիչը, ով հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Ատալանտայի» հետ խաղում (4-0):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ