fbpx
Գիտություն

Հայտնի են տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացների անունները

Տնտեսագիտության ոլորտում այս տարի Նոբելյան մրցանակին են արժանացել Աբիջիթ Բաներջին, Էսթեր Դյուֆլոն և Մայքլ Քրեմերը: «Մրցանակը շնորհվում Է գլոբալ աղքատության դեմ պայքարում ներդրված ջանքերի համար», – ասվում է Նոբելյան կոմիտեի տարածած հայտարարության մեջ:

Ալֆրեդ Նոբելի հիշատակին տնտեսության գծով մրցանակը հիմնվել Է Շվեդիայի Պետբանկի կողմից 1968 թվականին: Այն ներառված չԷ հինգ հիմնական մրցանակների թվում, որոնք Նոբելի կողմից նշված են 1895 թվականի կտակում:

Մրցանակն ամեն տարի հանձնում Է Գիտությունների թագավորական ակադեմիան, դրա գումարը, ինչպես և մնացած մրցանակների գումարը, կազմում Է մոտավորապես 900 հազար դոլար: Տնտեսության գծով մրցանակը, մնացած պարգևների հետ միասին, հանձնվում Է Ստոկհոլմում, դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ