fbpx
Ժամանց

Հայտնի երաժիշտ Գորան Բրեգովիչը համերգով հանդես կգա Հանրապետության հրապարակում

Հանրահայտ երաժիշտ և երգահան Գորան Բրեգովիչը Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին համերգով հանդես կգա Հանրապետության հրապարակում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Կարապետյանը Armenpress-ի հետ զրույցում մանրամասներ է հաղորդել․ «Համերգը կկայանա 2020 թվականի առաջին րոպեներին: Տոմսերի վաճառք չկա, մուտքն ազատ է: Կարծում եմ՝ հաճելի է նվեր է երևանցիներին, հյուրերին, Բրեգովիչի երկրպագուներին»:

Հարցին, թե արդյոք դա կապ ունի Երևանում Բրեգովիչի հետաձգված համերգի հետ, Հակոբ Կարապետյանը նշել է, որ՝ ոչ:

Ծրագիրը իրականացվում է ՀՀ կառավարության, ԿԳՄՍ նախարարության և Երեւանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ