fbpx
Արցախ

Լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, հայտնվել է թշնամու թիրախում

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը:

Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։

Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում:

Երեկ էլ նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները:

Ադրբեջանական զինուժը կոպտորեն խախտում է ոչ միայն հաստատված մարդասիրական հրադադարը, այլև խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է արգելված զինատեսակներ:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/814264162742846

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ