Սպորտ

Հայտնվել եմ ֆուտբոլային էլիտայում «Լիվերպուլի» շնորհիվ. Սուարես

Լուիս Սուարեսը խոսել է «Լիվերպուլի» դեմ պատասխան խաղի մասին, որը կկայանա «Էնֆիլդ» մարզադաշտում:

«Մարդիկ, ովքեր հասկանում են ֆուտբոլ, սիրում են սպորտ, հասկանում են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի նշանակությունը: Ես մեծ հարգանք եմ տածում «Լիվերպուլի» երկրպագուների հանդեպ:

Շնորհակալ եմ նրանց ու չեմ տոնի գոլս այնպես, ինչպես չտոնեցի, երբ «Այաքսի» կազմում գրավեցի «Գրոնինգենի» դարպասը:

Շնորհակալ եմ «Լիվերպուլին» այն ամենի համար, ինչ նրանք արել են ինձ համար որպես ֆուտբոլիստի: Ես հայտնվել եմ ֆուտբոլային էլիտայում և «Բարսելոնայում» հենց «Լիվերպուլի» շնորհիվ: Ես միշտ լավ հիշողություններ կունենամ»,- Սուարեսի խոսքերն է փոխանցում Sport.es-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ