fbpx
Իրավական

Facebook-ում հայտնվել են էջեր, որոնց միջոցով քաղաքացիներից գումար են շորթում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Վերջերս «Facebook» սոցիալական կայքում սկսել են հանդիպել կասկածելի էջեր, որոնք տարածում են ապատեղեկատվություն և քաղաքացիներից գումար շորթում։

Օրինակ՝ այս էջը։ Կասկածելի անվանումով էջում տեղադրված է տեսանյութ։ Տեսանյութում հայտնի երգիչ Սերժ Թանկյանն է, որը խոսում է համահայկական հիմնադրամին գումար փոխանցելու մասին։ Սակայն տեսանյութի վերնագրի հատվածում անհասկանալի հայերենով գրված է բոլորովին այլ բան՝

Հազարավոր օգտատերեր մեկնաբանությունների մասում գրում են գումարի չափ, որոշ դեպքերում` նաև ծննդյան օր, ամիս և տարեթիվ։ Որոշ ժամանակ անց մեկնաբանություն գրող օգտատիրոջը անձնական նամակով հաղորդագրություն է ուղարկվում` իբր նա շահել է ինչ-որ գումար։

Հիշյալ նամակին հաջորդում է ևս մի հաղորդագրություն՝ խնդրելով տարածել 10-ից 15 օգտատերերի։ Հետո օգտատիրոջը խնդրում են տրամադրել բանկային քարտի տվյալներ` գումարը փոխանցելու համար։ Կարճ ժամանակ անց ոչ միայն չի փոխանցվում գումարը, այլև ընդհակառակը՝ բանկային քարտից գումարն անհետանում է։

Նման եղանակով հափշտակություն կատարողները հիմնականում օգտագործում են հանրահայտ մարդկանց անուններն ու նկարները, օրինակ՝ Քիմ Քարդաշյան, Սերժ Թանկյան, Հենրիկ Մխիթարյան և այլն։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցավորության դեմ պայքարում մասնագիտացված ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ` նշված էջերի օգտատերերի ինքնությունը պարզելու և էջերը արգելափակելու ուղղությամբ։ Այս պահին նմանատիպ մի քանի էջ փակվել է։

Հարգելի՛ քաղաքացիներ, զգուշացե՛ք նման տարօրինակ ֆեյսբուքյան էջերից, մի՛ տրվեք խաբկանքների։ Իսկ եթե տուժել եք նմանօրինակ էջերի գործունեությունից՝ դիմեք ոստիկանության տարածքային բաժիններ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ