fbpx
Աշխարհ

Թուրքական ընկերությունն ու դրա աշխատակիցները հայտնվել են ԱՄՆ պատժամիջոցների տակ

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերական վարչության (SSB) ու դրա 4 աշխատակիցների նկատմամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները կիրառել է պատժամիջոցներ։

Պատժամիջոցներով ընկերությունը չի կարողանա ԱՄՆ արտահանում իրականացնել, ինչպես նաև արգելք կդրվի ավելի քան 10 միլիոն դոլար վարկ ստանալու հնարավորության վրա։

SSB-ի՝ պատժամիջոցների տակ հայտնված աշխատակիցներին էլ կարգելվի մուտք գործել Միացյալ Նահանգներ, իսկ ԱՄՆ քաղաքացիներին՝ որևէ գործարք կատարել այդ 4-ի հետ։ Վերջիններիս բոլոր ակտիվները, որոնք գտնվում է ԱՄՆ իրավասության ներքո, կսառեցվեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն Թուրքիային սպառնացել էր, որ ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների գնման համար պատժամիջոցներ կկիրառի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ