fbpx
Աշխարհ

Հազարավոր ավստրալացիներ Ազգային տոնի օրը բողոքի երթ են կազմակերպել

Հազարավոր ավստրալացիներ ողջ երկրում ցույցի են դուրս եկել՝ ի նշան «Ներխուժման օրվա» դեմ բողոքի. նրանք այդպես են անվանում Ավստրալիայի օրը և համարում են, որ այդ օրն անհարգալից վերաբերմունք է դրսևորվել բնիկների դեմ, տեղեկացնում է AFP-ն։

Շատ ավստրալացիների համար Ավստրալիայի օրը, որը նշվում է հունվարի 26-ին, Մեծ Բրիտանիայի կողմից 1788թ. երկրի գաղութացման օրն է և զուգորդվում է բնիկների ճնշման հետ։

Մի քանի հազար մարդ է մասնակցել Մելբուռնում ամենամյա երթին։ Նրանք անցնում էին փողոցներով՝ վանկարկելով՝ «Միշտ եղել ու միշտ լինելու է բնիկների երկիր» բառերը և տանում էին պաստառներ՝ «Ավստրալիան հանցագործության վայր է» մակագրությամբ։

Հազարավոր մարդիկ դուրս էին եկել նաև երկրի բոլոր գլխավոր քաղաքների փողոցներ՝ ազգային տոնի օրը փոխելու պահանջով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ