Էդեն Ազարը ձգտում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրել «Ռեալի» կազմը:
«Չելսին» և «Ռեալը» արդեն սկսել են բանակցությունները, իսկ Ազարը կարող է կարևոր դերակատարություն ունենալ դրանցում: «Չելսին» Ազարի տրանսֆերի համար 115 միլիոն եվրո է պահանջում, իսկ մադրիդցիները չեն ցանկանում այդքան շատ վճարել, քանի որ ամռանն այլ խոշոր տրանսֆերներ էլ են նախատեսել:
Ազարը կդիմի «Չելսիի» ղեկավարությանը՝ խնդրելով նվազեցնել իր տրանսֆերային արժեքը և տեղափոխության հարցում խոչընդոտներ չստեղծել: Այս մասին հաղորդում է AS-ը: