fbpx
Ժամանց

Այցելուն սննդի մեջ հայտնաբերել է հազվագյուտ մանուշակագույն մարգարիտ

Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի Ֆենիքսվիլ քաղաքի բնակիչը հազվագյուտ մանուշակագույն մարգարիտ է հայտնաբերել կակղամորթով խեցու մեջ, որը նրան մատուցել են Դելավերի ռեստորանում։ Այս մասին հայտնում է New York Post-ը։

Սքոթ Օվերլենդը պատմել է, որ հայտնագործությունն արել է կնոջ և երեխաների հետ ծովափնյա ռեստորանում ճաշելիս:

«Մենք կարծում էինք, որ խոհարարը պատահաբար ինչ-որ բան է գցել սննդի մեջ», – բացատրեց նա:

Այցելուն պահանջել է նորը բերել, բայց գտածոն ավելի մոտիկից զննելով՝ հասկացել է, որ դա մարգարիտ է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ