fbpx
Ժամանց

14:30 9/9/2019

HBO-ի սերիալի շնորհիվ Չեռնոբիլ այցելած զբոսաշրջիկների թիվը կտրուկ աճել է

2019-ին Չեռնոբիլի ԱԷԿ օտարման գոտի է այցելել 75 հազար մարդ։ «Այս տարի արդեն սահմանվել է նոր ռեկորդ՝ 74,67 հազար զբոսաշրջիկ 2019 թվականի 8 ամիսներին։ Միայն օգոստոսին գոտի է այցելել 14,4 հազար մարդ։ Տարեսկզբից այդ ցուցանիշն աճել է հինգ անգամ. դեռևս հունվար-փետրվարին Չեռնոբիլյան գոտի է այցելել ամիսը միջինը 3 հազար զբոսաշրջիկ, բայց մարտից հոսքն սկսել է աճել»,- նշված է Ուկրաինայի օտարման գոտու վարչության պետական ծառայության մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Զբոսաշրջիկների համար օտարման գոտում 21 երթուղի են սահմանվել։Երթուղիներից 13-ը վերգետնյա են, 5-ը ՝ջրային և 3-ը՝օդային։ Չեռնոբիլ այցելած զբոսաշրջիկները մեծամասնությունը հատկապես Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Լեհաստանի եւ ԱՄՆ-ի քաղաքացիներն են։

HBO հեռուստաընկերության «Չեռնոբիլ» սերիալի ցուցադրումից հետո նախապես ամրագրված էքսկուրսիաների թիվն աճել է ավելի քան 40 տոկոսով։ Հունիսին ժապավենը ամենառեյթինգայինն էր պատմության մեջ՝ առաջին տեղ IMDb-ի վարկանիշում։

2011 թվականից ի վեր Ուկրաինան Չեռնոբիլը բացել է զբոսաշրջիկների համար։ Անցած տարի օտարման գոտի այցելել է 72 հազար օտարերկրացի զբոսաշրջիկ, 2017-ին՝ 50 հազար։

Վերեվ