fbpx
Տնտեսություն

20:20 9/7/2019

ՀԴՄ կտրոնների քանակով ունենք ավելի քան 40%- ի աճ. ՊԵԿ նախագահ

ՊՀուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը անդրադարձավ ՀԴՄ կտրոններին և ներկայացրեց ՀԴՄ կտրոն- հարկային շրջանառություն համեմատականը:

« Կտրոնների քանակով ունենք ավելի քան 40%- ի աճ և դրանցով ապահովագրվող շրջանառության առումով կա ավելի քան 21 % աճ»,- ասաց Դավիթ Անանյանը:

ՊԵԿ նախագահը նաև ներկայացրեց 2019 թ-ի առաջին կիսամյակում հարկային և մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի ցուցանիշները: Նա նշեց, որ նախորդ տարվա հունվար-հունիսին լսվել է ընդամենը 371 բողոք, այս տավա նույն ժամանակահատվածում՝ 872 բողոք:

Նախորդ տարի բավարարվել է 180 բողոք, այս տարի՝ 422: Այս տարի մասնակի բավարարվել է 69, նախորդ տարի՝ 23- բողոք: Կարճվել է 82 բողոք, մերժվել ՝ 294 -ը:

Վերեվ