Տնտեսություն
00:00 20/03/2020

ՀԴՄ կտորնների քանակը նվազել է.ՊԵԿ նախագահ

«Ընդհանուր առմամբ ապրանքաշրջանառության ծավալներն ընկել են, ՀԴՄ կտրոնների քանակը նվազել է, բայց դա հիմնականում պայմանավորված է հանրային սննդի ոլորտի պասիվ վիճակով, քանի որ հանրային սննդի կազմակերպությունների ու սրահների մեծամասնությունն այս օրերին չեն գործում»-, լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Առևտրի ոլորտում կա որոշակի տեղաշարժ նաև դրական առումով: Շաբաթ, կիրակի և երկուշաբթի օրերին կա մոտ 40-45 տոկոսով աճ: Մարտի 16-ին տպվել է շուրջ 1,3 մլն ՀԴՄ, իսկ մարտի 12-ին այդ թիվը եղել է 1,5 մլն: Այսինքն արանքում եղել են անկումներ, վերելքներ, բայց էական փոփոխություններ այս պահին դեռ չեն արձանագրվել: Կարծում եմ էական փոփոխությունները դեռ առջևում են»,-նշեց Անանյանը Անանյանը:

Նա հավելեց, որ այս օրերին ՊԵԿ աշխատանքը նույն ծավալով և խստությամբ է տարվում: Նա նշեց, որ իրենց ուշադրության կենտրոնում են շարունակում մնալ խոշոր ձեռնարկությունները, որովհետև, Անանյանի բնորոշմամբ, նրանց վարքը բազմաֆունկցիոնալ է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ