fbpx
Իրավական

ՀԵՀ–ի նախկին տնօրենը գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից. նրա վերաբերյալ գործը դատարանում է

Փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար մեղադրվող «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի նախկին գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի վերաբերյալ գործը դատարանում է։

Նախաքննության ընթացքում նրա նկատմամաբ, որպես խափանման միջոց էր ընտրված կալանավորումը։

Տեր-Հովակիմյանի պաշտպան Արթուր Գարիգորյանը հայտնեց, որ նախաքննության ավարտին իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվել է գրավը և նա 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից, և գործն ուղարկվել է դատարան։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը 2010թ․ հանդիսանալով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը, 2013թ․ ապրիլի 29-ից մինչև 2018թ․ մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում յուրացման եղանակով գիմնադրամից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գումար։ Բացի այդ, նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել հափշտակված՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափի գումարի հանցավոր ծագումը, դրա իրական բնույթը, օրինականացրել է այն՝ փոխկապակցված տարբեր ընկերությունների և դիզիկակա անձանց հաշվեհամարներին մաս-մաս փոխանցելու, կանխիկացնելու, ինչպես նաև տարատեսակ գործարքներ իրականացնելու միջոցով։

Տեր–Հովակիմյանի վերաբերյալ գործը քննում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ