Հելսինկիում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա։ Տուժել է մեկ երեխա և 2 մեծահասակ։ Վիրավորները հոսպիտալացվել են։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է քաղաքային ոստիկանությունը։
Հարձակվողին ձերբակալել չի հաջողվել։ Ոստիկանությունն արդեն պարզել է նրա ինքնությունը և անցել որոնման։
Դեպքը տեղի է ունեցել Սանտավուորետի փողոցում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։