fbpx
Սպորտ

Հեմիլթոնը 1 տարով դադար վերցնելու մտքեր ունի

«Ֆոռմուլա-1»-ի մրցարշավորդ Լուիս Հեմիլթոնը նշել է 1 տարով դադար վերցնելու մտադրության մասին։

«Ընդհանրապես ես լուռ մարդ եմ։ Սիրում եմ ժամանակ անցկացնել ինքս ինձ հետ։ Կարծում եմ՝ դա կարևոր է բոլորիս համար։ Վերջին հինգ տարիների ընթացքում մտածել եմ մեկ տարով դադար վերցնելու մասին։ Դա լավ կլիներ մարմնի ու մտքի համար։

Բայց հեռանալ չի կարելի։ Կարծում եմ՝ դա օգուտ չէ նման մակարդակի վրա գտնվող մարզիկին։ Տեխնոլոգիաները այնքան արագ են զարգանում, որ պետք է հետևես բոլիդներին։ Հիմա մենք ունենք հնարավորություն դադար տալու, ու ես վայելում եմ այն։ Ինձ թարմ ու առողջ եմ զգում, ինչպես երբևէ»,-Հեմիլթոնի խոսքերը մեջբերում է motorsport.com-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ