Հեմոդիալիզի շուկան շարունակելու ենք ուսումնասիրել՝ անկախ նրանից, թե ում շահն է տրորվում. Սանասարյան

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

ԵՊՀ-ում կոռուպցիոն չարաշահումները 800 միլիոն դրամից ավելի են. Սանասարյան

Հեմոդիալիզի շուկան շարունակելու ենք ուսումնասիրել՝ անկախ նրանից, ով է ցանկանում, ով չի ցանկանում, անկախ նրանից՝ ում շահն է այստեղ տրորվում, բայց պետության շահը մենք պետք է պահենք, կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

«Մրցակցային շուկա չի եղել։ Կոնկրետ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը սպասարկել է միայն մեկ կազմակերպություն։ Մենք առաջարկություն ենք արել, մեր առաջարկության արդյունքում 8-9 կազմակերպություն մասնակցել է մրցույթին՝ առաջին անգամ։ Առաջին անգամ շուկան բացվել է, մասնակցել են տարբեր ֆիրմաներ», – ասաց նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ բուժհիմնարկներին դիալիզի սարքեր մատակարորող «Ֆրիզանյուզ» ընկերության ղեկավարը հայտարարել է, որ Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցները ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի գիտությամբ մի շարք փոփոխություններ են մտցրել գնումների գործընթացում, որի արդյունքում մրցույթում հաղթել է կահույք ներկրող «Զորաշեն» ընկերությունը, որը, ըստ տեղեկությունների, վերահասկողության ծառայության աշխատակիցների հետ է կապված:

 

Հրապարակող՝

Ամենաթարմ