fbpx
Հասարակություն

Հենց Թուրքիայի խորհրդարանում պետք է խոսվի Հայոց ցեղասպանության մասին․ Փայլան

Եթե աշխարհում կա միակ խորհրդարան, որտեղ պետք է խոսվի Հայոց ցեղասպանության մասին, դա Թուրքիայի Ազգային մեծ ժողովն է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

Ելույթ ունենալով Ազգային մեծ ժողովում առաջիկա տարվա բյուջեի քննարկումների ժամանակ՝ Փայլանը, որը Բյուջեի և ծրագրավորման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ է, հատուկ հայտարարությամբ անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

Ինչպես փոխանցում է հայազգի պատգամավորի խորհրդականը, Կարո Փայլանի հայտարարությունում ասված էր․ «Նախքան 1915-ը, այս հողերի վրա, Սպարտայում, Մերսինում, Ադանայում, Տրապիզոնում, Տիգրանակերտում, Բուրսայում հայեր էին բնակվում, և յուրաքանչյուր հինգից մեկը հայ էր այս երկրում։ Իսկ հիմա մի մարզադաշտ իսկ չենք լցնի, եթե բոլորիս ի մի հավաքեք։ Անշուշտ չենք գոլորշիացել: Պատահել է մի մեծ աղետ, որը, դժբախտաբար, արդեն 104 տարի է մերժում ենք ուրացման քաղաքականությամբ. մերժում ենք խոսել այս մասին։

Տեսե՛ք, այլ խորհրդարաններ խոսում են այս մասին, և մենք ասում ենք, թե թող չխոսեն։ Մի նյութի վերաբերյալ, որը վերաբերում է այս տարածաշրջանին, թող խոսվի այս տարածաշրջանում: Եթե կա աշխարհում միակ խորհրդարան, ուր այս նյութի վերաբերյալ պիտի խոսվի, դա Թուրքիայի Ազգային մեծ ժողովն է։ Որովհետև մենք այս հողերի զավակներն ենք։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ