fbpx
Երևան

Հենրիկ Հարթենյանը վայր կդնի մանդատը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը որոշել է մանդատը վայր դնել: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը՝ անդրադառնալով իրենց խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի Facebook-յան գրառմանը, որը մեծ աղմուկի պատճառ էր դարձել:

«Նոր ավարտվեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հրատապ նիստը: Այսօր քննարկման ժամանակ խմբակցության անդամները վերահաստատեցին իրենց դիրքորոշումը, որը արտահայտել էին նախօրեին, այս դեպքի հետ կապված:

Վերահաստատեցինք, որ դա մեր արժեհամակարգինհարիր չէ, մեր որդեգրած սկզբունքներին դեմ է և հորդորցինք պարոն Հարթենյանին, որ հրաժարվի մանդատից»,-ասաց նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ