Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտոնական կայքէջում սկսվել է փետրվարի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների քվեարկությունը։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի Հենրիխ Մխիթարյանը հավակնում է ճանաչվել «զինագործներ»-ի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Մխիթարյանը լոնդոնյան ակումբում փետրվարին դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Անցնող ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար հայ ֆուտբոլիստի հետ պայքարում են Ալեքսանդր Լակազետը, Սեադ Կոլաշինացը և Բեռնդ Լենոն: Այս պահի դրությամբ Մխիթարյանը ձայների 40 % արդյունքով քվեարկության առաջատարն է։
Հենրիխ Մխիթարյան օգտին կարող եք քվեարկել այստեղ:
Հաղորդում է shantnews.am-ը։