fbpx
Սպորտ
16:01 29/01/2020

Հենրիխ Մխիթարյանը` Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանը` Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է նաև «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2019 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 109 միավոր` Հայաստանի 2019 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով արժանանում է այս կոչմանը 9-րդ անգամ:

104 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը:

61 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանա» ակումբի հարձակվող Տիգրան Բարսեղյանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Ֆուբոլի ֆեդերացիան հրապարակել էր նաև տարվա լավագույն մարզչի անունը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ