Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, միլանյան «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրական գիրքը շուտով հասանելի կլինի նաև հայ ընթերցողին։ Փետրվարի 7-ին տեղի կունենա Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստի գրքի շնորհանդեսը։ Տարվա գլխավոր սպորտային բեսթսելլերի վերնագիրն է «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում»։
Իտալերեն բնօրինակից հետո այն արդեն թարգմանվել է հայերեն և լույս է ընծայվում Newmag հրատարակչության կողմից։

