Սպորտ
01:31 01/01/2020

Մխիթարյանի ամանորյա ուղերձը | Հենրիխն ու Բեթին երեխա են սպասում

Հայազգի առաջատար ֆուտբոլիստ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր Facebook-ի էջում շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է.

«Իմ սիրելի հայրենակիցներ,

Ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորի առթիվ: Թող որ այս տարին հայ ժողովրդի համար լինի էլ ավելի մեծ հաջողությունների և բարձունքների տարի, թող որ մարդիկ ապրեն սիրելով և հարգելով միմյանց, միասնական և առանց չարության ու ատելության:

Սահմանին կանգնած մեր հայ զինվորներին մաղթում եմ անփորձանք ծառայություն և բարի վերադարձ իրենց ընտանիքներ:

Թող որ հաջողության անսպառ ճրագը բոլորիդ օջախները լուսավորի և պահի վառ:

Սիրով, Հենո»։

Հենրիխի հրապարակած լուսանկարից երևում է, որ մեր ֆուտբոլային աստղը և Բեթին երեխա են սպասում։

Իմ սիրելի հայրենակիցներ,Ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորի առթիվ: Թող որ այս տարին հայ ժողովրդի համար լինի…

Geplaatst door Henrikh Mkhitaryan op Dinsdag 31 december 2019

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ